Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բասկետբոլի «Արագած» ակումբը նոր համալրում է ունենալու  

Բասկետբոլի «Արագած» ակումբը նոր համալրում է ունենալու

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջատար «Արագած» ակումբը նոր անակնկալներ է խոստանում մրցաշրջանի վերջին հատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց «Արագած» ակումբի նախագահ Դեյվիդ Ջոնթոյանը: «Փլեյ-օֆֆին մեծ անակնկալներ կմատուցենք մեր երկրպագուներին և հակառակորդներին: Սակայն չակերտներ չեմ բացի և չեմ ասի, թե ինչ խաղացողներ կունենանք: Վստահ եմ, մյուս ակումբները ևս անակնկալներ կմատուցեն մրցաշրջանի ավարտին մոտ»,-ասաց Ջոնթոյանը:

Վերջինիս խոսքով` այս պահի դրությամբ կանոնավոր առաջնության բոլոր թիմերն էլ հավասար պայքար են մղում, դրանց և հնարավորություններն էլ նույնն են:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության առաջատարն անփոփոխ է: Առաջին տեղում «Արագած»-ն, որն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով «Ուրարտու»-ն է: Եռյակը 16 միավորով եզրափակում է «Արթիկ»-ը: ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն և «Արցախ»-ն ունեն 13-ական միավոր: Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան հետևյալ հանդիպումները. «Ուրարտու»-«Էրեբունի Սեդարս», ՖԻՄԱ-«Արցախ», «Արթիկ» –«Արագած»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]