Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ալժիրում ձերբակալվել Է Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից եւս մեկը

Ալժիրում ձերբակալվել Է Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից եւս մեկը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի ոստիկանությունը բերման Է ենթարկել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա հարձակում կատարած Շերիֆ Շեկաթի եղբորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հայտնել Է Le Parisien թերթը:

Նրա տվյալներով՝ 34-ամյա Սամի Շեկաթը գտնվում Է առանձնապես վտանգավոր հանցագործների ցուցակում, եւ ոստիկանությունը կասկածում Է, որ նա կարող Էր անմիջական մասնակցություն ունենալ հարձակման նախապատրաստմանը: Նշվում Է, որ Սամին Ալժիր Էր մեկնել ողբերգական իրադարձություններից ոչ շատ առաջ:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ , Շերիֆ Շեկաթի հայրն ու մայրը, ինչպես նաեւ երկու եղբայրները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ նա հրաձգություն սարքեց Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում: Le Parisien-ի տեղեկատվության համաձայն՝ նրա հարազատներից երեքը դեռեւս գտնվում են կալանքի տակ:

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել Է հինգերորդ մարդուն, որը, ինչպես ենթադրվում Է, հարձակման իրագործումից անմիջապես առաջ իր բնակարանում թաքցնում Էր Ստրասբուրգի հրաձիգին: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել Է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել Է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Շեքաթը գնդակահարվել Է ոստիկանական գործողության ընթացքում: Դա տեղի Է ունեցել հարձակման վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]