Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության փորձի առթիվ հարուցված 
քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության  փորձի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք  է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է,  որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, 2018 թվականի օգոստոսի 22-ին  գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ իր բնակարանի պատշգամբից ապօրինի մուտք է գործել  հարևանուհու բնակարան, որտեղ հյուրասենյակում դրված պայուսակից  հափշտակել է 5 կտոր ոսկյա զարդ, 1000 ՌԴ ռուբլի, իսկ սեղանի վրայից վերցրել է «Nokia» մոդելի բջջային հեռախոս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հափշտակության պահին տուն է վերադարձել 79-ամյա տանտիրուհին և փորձել է կանխել հափշտակությունը:

Գեղարքունիքի մարզի բնակիչը՝  հափշտակությունը բացահայտ շարունակելու և մինչև վերջ հասցնելու նպատակով, հատակից վերցրել է աղյուս, հարձակվել կնոջ վրա ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան , ինչի հետևանքով 79-ամյա կինը կորցրել է գիտակցությունը և վայր  ընկել, իսկ  42-ամյա բնակիչը, կարծելով, որ սպանել է հարևանուհուն, դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակած իրերը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]