1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց 
լեռնանցքը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փակ է Վարդենյաց լեռնանցքը:  

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]