1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իռլանդիայի խորհրդարանը հավանություն տվեց աբորտներն օրինականացնող օրինագծին

Իռլանդիայի խորհրդարանը հավանություն տվեց աբորտներն օրինականացնող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի խորհրդարանը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլատրում Է հղիության արհեստական ընդհատումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Irish Times թերթը: Մայիսին այս հարցն Իռլանդիայում դրվել Էր հանրաքվեի:

Չնայած այն բանին, որ կաթոլիկ Իռլանդիայում խնդրի նկատմամբ վերաբերմունքն ավանդաբար եղել Է պահպանողական, աբորտների օրինականացման օգտին այն ժամանակ արտահայտվեց քվեարկողների 66,4 տոկոսը, իսկ դեմ՝ սոսկ 33,4 տոկոսը: Նոր օրենքի համաձայն՝ Իռլանդիայի բնակչուհիները կարող են անարգել աբորտ անել մինչեւ հղիության 12 շաբաթը չգերազանցող ժամկետը: Այդ ժամկետից հետո հղիությունը կարելի Է դադարեցնել միայն բժշկական ցուցումներով. մասնավորապես, եթե գոյություն ունի կնոջ կյանքի կամ առողջության սպառնալիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]