Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփի փեսան Է հավակնում դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը

ԶԼՄ-ների տվյալներով՝ Թրամփի փեսան Է հավակնում դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնին հավակնում Է Ջարեդ Քուշները՝ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը, որը ներկայում նրա խորհրդականն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, մեկնաբանելով այդ թեմայի վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումները, ասել Է. «Ես տեղյակ չեմ՝ քննարկվում Է արդյոք նրա թեկնածությունը, բայց կարծում եմ՝ մենք բոլորս Էլ պետք Է ընդունենք, որ նա լավ Է նայվում ցանկացած դերում, որը նրա համար կընտրի նախագահը»:

Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի բազմաթիվ թեկնածուներ են նշվել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ դրա ներկայիս ղեկավար Ջոն Քելլին այդ պաշտոնը կթողնի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Մասնավորապես, ինչպես հայտնվել Է Axiosco պորտալը՝ հղում անելով մի աղբյուրի, նախագահ Թրամփը դեկտեմբերի 13-ի երեկոյան հանդիպում Է ունեցել Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստիի հետ եւ քննարկել նրա հնարավոր նշանակումը: Պորտալի տեղեկությունների համաձայն՝ պետության ղեկավարը Քրիստիին դիտարկում Է որպես այդ պաշտոնի գլխավոր հավակնորդի: Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հնարավոր այլ թեկնածուների թվում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Դեւիդ Բոսսին, Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվենին: Ընդսմին Մնուչինը եւ Մալվենին, ինչպես նշում Է Reuters-ը, հասկանալ են տվել, որ հետաքրքրված չեն այդ պաշտոնով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]