Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդին մեղադրեց Խաշկոջիի սպանության մեջ

ԱՄՆ-ի Սենատը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդին մեղադրեց Խաշկոջիի սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը քվեարկել Է Եմենի հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով: Օրենսդիրների ընդունած բանաձեւում սպանության մեղքը բարդվում Է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի վրա:

Եվս մեկ փաստաթուղթ ԱՄՆ-ի նախագահին կոչ Է անում հանելու զորքերը Եմենից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 56 սենատորներ քվեարկել են Եմենի վերաբերյալ բանաձեւի օգտին, դեմ են եղել 41 սենատորներ:

Բանաձեւը խորհրդատվական բնույթ Է կրում եւ կարող Է արգելափակվել նախագահի կողմից: Դոնալդ Թրամփն ասել Է, որ պատրաստվում Է արգելափակել այն: Փաստաթուղթը հազիվ թե հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Հաշվի առնելով դա՝ դիտորդներն այն որակում են «խորհրդանշական բողոք» Թրամփի դիրքորոշման դեմ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]