1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեկտեմբերի 14-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 14-ին սպասվող իրադարձությունները

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այսօր կհրապարակվի Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ կհանդիպի Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

 

Տարվա ընթացքում հրատարակված լավագույն մանկական գրքերը մեկ տեղում: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում իր դռները կբացի գրքերի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին:

 

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա. դինոզավրեր» թեմային:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում տեղի կունենա կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողությունը։ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործականը 10 տարվա ընթացքում փաստագրել է կենդանիների նկատմամբ մարդկանց վատագույն ու լավագույն դրսևորումները։ Նախատեսված է Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ»-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

 

ԵՊՀ-ում տեղի կունենա բարերար Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիտաժողով: Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Կովկասի հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, նա իր ամբողջ հարստությունը կտակել է հայոց դպրոցներին:

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]