Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ

Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է ՊԱԶ մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից , հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին:

Ամբողջությամբ այրվել են Cicar մակնիշի և ՊԱԶ մակնիշի ավտոմեքենաները, ջերմահարվել՝ ՈՒԱԶ մակնիշի, Volkswagen մակնիշի ավտոմեքենաները և SATKO մակնիշի (բրեզենտե ծածկով) 4 ավտոմեքենա: 

Ս. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]