Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Միջազգային դիտորդի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու թռցրել դյուրակիր համակարգիչը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ