1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հռոմում Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողով է տեղի ունեցել

Հռոմում Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում 
խորագրով համաժողով է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դեկտեմբերի 10-ին դեսպանության նախաձեռնությամբ Հռոմի Մերուլանա պալատում կայացավ 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի և Մարդու իրավունքների հռչակագրի 70-ամյակի առիթով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, իր ելույթում կարևորելով պատմության ճշմարտացիությունը, հիշողության կարևորությունը և արդարության հանդեպ վստահությունը՝ դեսպան Բաղդասարյանը նշեց. «Ավելի քան 100 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից, երբ Օսմանյան կայսրությունում զոհ գնաց 1.5 միլիոն հայ, սակայն այսօր էլ մեր աչքի առջև կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս նողկալի արհավիրքից: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների ու քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր»:

Համաժողովը վարում էր իտալական հայտնի «Կորիերա դելա Սերա» օրաթերթի լրագրող Մաուրիցիո Կապրարան (Maurizio Caprara):

Բանախոսների թվում էին հայազգի գրող Անտոնիա Արսլանը (Antonia Arslan) («Արտույտների ագարակը» վեպի հեղինակը), Հռոմի հայրապետական արևելագիտության համալսարանի կանոնիկ իրավունքի ֆակուլտետի արտակարգ պրոֆեսոր հայր Ջորջ Հենրի Ռույսենը (Georges-Henri Ruyssen), Սիենայի համալսարանի մարդու իրավունքների պատմության պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը (Marcello Flores) և Միլանի գիտությունների համալսարանի հանրային իրավունքի ինստիտուտների պրոֆեսոր Բարբարա Ռանդացոն (Barbara Randazzo), Միլանի համալսարանի հայոց լեզվի պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը:

Համաժողովի ավարտին Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի և այլ ստեղծագործություններով հանդես եկան մենակատար Մարինե Գրիգորյանը, դուդուկահար Արամ Իպեկջյանը և ջութակահար Մաուրիցիո Ռեդեգոսո Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]