Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ՄԻՊ պատվիրակությունն այցելել է ՊՆ

ՄԻՊ պատվիրակությունն այցելել է ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանի հրավերով դեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկվել են ՊՆ և ՄԻՊ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ ստորաբաժանումներ ՄԻՊ ներկայացուցիչների այցերի կազմակերպման, ՄԻՊ գործունեության վերաբերյալ ՀՀ ՊՆ անձնակազմի իրազեկվածության բարձրացման և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Կարևորվել է երկու կառույցների թեժ գծերի միջև աշխատանքային կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակիացնել ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխադարձ այցերը և աշխատանքային քննարկումների կազմակերպումը այլ ստորաբաժանումների ներգրավմամբ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ