Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Անկարայում ճեպընթացի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաքում ճեպընթաց գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Գնացքի ուղևորներից 47-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Վթարի գործով ձերբակալվել է «Թուրքիայի երկաթուղիներ»-ի 3 աշխատակից:

Դեկտեմբերի 13-ին Անկարայից Քոնիա ուղևորվող ճեպընթաց գնացքը բախվել էր լոկոմոտիվին, ինչից հետո երեք վագոնները դուրս են եկել ռելսերից:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ