Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված հեքըթոնի շնորհիվ կմշակվեն խնդրի լուծմանը նպաստող տեխնոլոգիական լուծումներ

Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված հեքըթոնի շնորհիվ 
կմշակվեն խնդրի լուծմանը նպաստող տեխնոլոգիական լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» հեքըթոնի շնորհիվ հնարավոր կլինի տեխնոլոգիական լուծումների միջոցով ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեքըթոնը կկայանա դեկտեմբերի 15-16-ը Երևանում:

Այն կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Համաշխարհային բանկի խմբի և Սեռական բռնությունների հետազոտական նախաձեռնության աջակցությամբ։

Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորարարության զարգացման այս շուկայական հարթակը տարեկան մրցույթ է:

«Այն իրականացվում է հետազոտողների և թիմերի համար, որպեսզի կարողանան նորարարական լուծումներ գտնել, որոնք օգնում են անհատներին, համայնքներին, ազգություններին, պետություններին հաղթահարել սեռով պայմանավորված բռնությունը»,- նշեց Սիլվի Բոսուտրոն:

Նրա խոսքով՝ այս տարի 250 հայտից  հաղթող է ընտրվել 11-ը, որոնք  ներկայացրել էին ողջ  աշխարհից հետազոտական հաստատությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միակ հաղթողը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրման էր։  Այդ մրցանակը տրվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, որի միջոցով կստեղծվեն տարբեր  բջջային հավելվածներ, որոնք կարող են իրական ժամանակում փորձագիտական տեղեկատվության աջակցության տրամադրմամբ օժանդակել կանանց, օգնել հավաքել անհրաժեշտ տվյալներ:

Սիլվի Բոսուտրոն ընդգծեց, որ սեռով պայմանավորված բռնությունը համաշխարհային խնդիր է, չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ազգային սահմաններ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) գնահատականներով, ամբողջ մոլորակի կանանց 1/3-ն իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում։

«Սեռով պայմանավորված բռնությունը կարելի է կանխել։ Տարբեր հետազոտական թիմերը կարող են տարբեր ծրագրերի միջոցով նպաստել սեռով պայմանավորված բռնությունը չհանդուրժող  հասարակությունների ձևավորմանը»,- ասաց Համաշխարհային բանկի  հայաստանյան գրասենյակի ղեկավարը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ նմանատիպ լուծումները պահանջված են ողջ աշխարհում: Անդրադառնալով առաջիկա հեքըթոնին, նա ասաց, որ այն տևելու է 24 ժամ, նպատակն է համադրել տեխնոլոգիական և փորձագիտական համայնքների ուժերը և կարողանալ ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։

Նախատեսված է հինգ մրցանակ տարբեր ուղղություններով, ամեն ուղղության հաղթողին կտրվի 1 միլիոն դրամ մրցանակ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]