Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդայից

Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդայից

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ Եմենի հակամարտության կողմերը համաձայնել են զորքերը դուրս բերել Հոդեյդա նավահանգստային քաղաքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Այդ որոշումն ընդունվել Է Եմենի կառավարության ներկայացուցիչների եւ ապստամբ հուսիների միջեւ Ստոկհոլմից հյուսիս գտնվող Ռիմբո քաղաքում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքում: «Սա շատ կարեւոր քայլ Է եւ իրական առաջընթաց ապագա բանակցությունների եւ զինված հակամարտության ավարտման առումով»,- ասել Է Գուտերիշը՝ ելույթ ունենալով Ռիմբոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Եմենի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված Է 2019 թվականի հունվարի վերջին: Եմենի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները Շվեդիայում մեկնարկել Էին անցած շաբաթ: Դրանց մասնակցում են Եմենի կառավարական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Հալեդ ալ Յամանիի գլխավորությամբ, եւ ապստամբ հուսիների ներկայացուցիչները: Եմենում զինված հակամարտությունը շարունակվում Է 2014 թվականի մարտից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]