Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է

Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը վերսկսվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը դեկտեմբերի 13-ից վերսկսվել է, մի քանի հարյուր աշակերտ մասնակցում է դասերին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով  դպրոցում ստեղծված իրավիճակին:

«Ուսուցիչների մեծ մասը ներկա էր նոր տնօրենի ներկայացմանը: Մարզպետը հայտնեց, որ եղել են ուսուցիչներ, որ դիմումներ են գրել, այսօր հետ են վերցրել այդ դիմումները, եղել են նաև աշակերտներ, որոնք նույնպես դիմումները հետ են վերցրել: Մարզպետարանի աշխատակիցները տեղում աշխատում են, որ ընդհանուր հուզական ֆոնն ավելի դրական լինի, և գործընթացը նորմալ ընթանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ նախքան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա  հանդիպումը և´ ԿԳՆ-ն, և´ մարզպետարանը, և´ նույնիսկ  նախկին տնօրենն արդեն ֆիքսել էին, որ իրավական առումով և ընթացակարգային առումով խնդիրներ չեն եղել նոր տնօրենի ընտրության հարցով:

«Հուզական ֆոնին, ըստ նրա, հնարավոր են նման իրավիճակներ, հատկապես, հաշվի առնելով այն, որ մեր քաղաքացիներն ավելի պահանջատեր են դարձել, բայց մենք հստակ մեկ բան պետք է արձանագրենք, որ ինչպես ապրիլ-մայիսին ենք բացառապես գործել իրավունքի ու օրենքի սահմաններում, այնպես էլ բոլոր այս դեպքերում գործելու ենք օրենքի և իրավունքի սահմաններում»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ տնօրենների ընտրության կարգը վերանայվում է և շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում արդեն մի քանի օր դասադուլ էր հայտարարված` ի պաշտպանություն տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, որը կայացած մրցույթում չի ընտրվել: Խնդրի հարցով դեկտեմբերի 12-ին դպրոց էր այցելել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]