Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Իրանցի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան. խորհրդաժողովը ձախողվել Է


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրանցի ներդրողների մարտահրավերները Վրաստանում» բիզնես-խորհրդաժողովը, որը դեկտեմբերի 14-ին պլանավորված Էր «Բիլթմոր» հյուրանոցում, ձախողվել Է: Միջոցառման կազմակերպիչը «Վրաստանում իրանցի ներդրողների միությունն» Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեքի տեղեկատվության համաձայն՝ խորհրդաժողովը հետաձգել են այն բանի պատճառով, որ վերջին շրջանում հաճախացել են Վրաստան Իրանի քաղաքացիների մուտքի արգելման դեպքերը: «Իրանցի ներդրողները հատուկ դեկտեմբերի 14-ի խորհրդաժողովին Էին ժամանել կոնկրետ ներդրումային պլաններով ու նպատակներով:

Դեկտեմբերի 11-ին նրանցից երկուսին թույլ չեն տվել մտնել Վրաստան եւ հետ են դարձրել: Ինչպես հայտնի Է Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կոչ Է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, քանի դեռ առկա թյուրիմացությունը չի պարզվել: Այս ամենի հաշվառմամբ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, խորհրդաժողովին ներկա չի եղել Վրաստանոմւ Իրանի դեսպան պարոն Աբաս Թալեբ Փարին, ուստի մենք որոշում ընդունեցինք հետաձգել խորհրդաժողովը եւ սպասել երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների պարզաբանմանը»,- ասել Է միության նախագահը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ