Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին կկայացվեն թիմային որոշումները և կհայտարարենք այդ մասին. Արայիկ Հարությունյանը՝ հետագա պաշտոնավարման մասին

Առաջիկա օրերին կկայացվեն թիմային որոշումները և կհայտարարենք այդ մասին. 
Արայիկ Հարությունյանը՝ հետագա պաշտոնավարման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեռևս չի կարող նշել՝ աշխատանքը կշարունակի գործադիրում, թե օրենսդիրում: 

«Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ կլինի դա գործադիրում, թե խորհրդարանում: Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է, որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է: Առաջիկա օրերին թիմային որոշումները կկայացվեն և կհայտարարենք այդ մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Թե ինչ սկզբունքով են առաջնորդվելու՝ ում գործուղեն գործադիր, ում օրենսդիր, Հարությունյանն ասաց, որ տարբեր չափորիչներով: «Ե՛վ  քաղաքական նպատակահարմարության, և՛ արդյունավետության, և՛ խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտությամբ՝ թիմային տեսակետից ելնելով»,-ասաց նա:

Հարցին՝ 14000 ձայնը բավարա՞ր է խմբակցության ղեկավար լինելու համար, Հարությունյանը հայտնեց, որ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի: «Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։

Նա իր կատարած աշխատանքի դրական գնահատական է համարում այն հանգամանքը, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել էր 4000, իսկ այս անգամ 14.000 ձայն, ինչը լրացուցիչ մոտիվացիա է կրկնակի աշխատելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]