Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

ԱԳԲԱ Լիզինգ. Ներդրումները խթանելու ենք E-FIX-ի միջոցով


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից, «Հորիզոն 2020»-ի E-FIX դրամաշնորհի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կոնսորցիումի մյուս անդամների հետ մշակելու է էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ և այն օգտագործվելու է ներդրումային նախագծերում:

«Այսօր քննարկել ենք, թե ինչպիսին պետք է լինեն էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նոր մեխանիզմները, ինչպիսի ուղիներ է պետք ընտրել՝ էներգաարդյունավետ սարքավորումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նաև մտքեր ենք փոխանակել ոլորտում առկա  խնդիրների վերաբերյալ և փորձել լուծումներ գտնել։ Մեր գործողությունները և Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի կողմից ընձեռված հնարավորությունների համադրությունը թույլ կտա ավելի բարձրացնել էներգախնայող  ծրագրերի կարևորության գիտակցումը և  կնպաստի Հայաստանում էներգաարդյունավետ ծրագրերի տեսակարար կշռի ավելացմանը: Մեր բոլոր գործողությունները ուղղված են  վերականգնվող էներգետիկայի և առհասարակ «կանաչ» տնտեսությունների ստեղծմանը և այդ տնտեսություններում մասնավոր ներդրումների մեծացմանը»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

«Հորիզոն 2020»-ի E-FIX նախագիծը մեկնարկել է 2018թ-ին, ծրագրում Հայաստանը ներկայացնող ֆինանսական կառույցը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆրանսիական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն է, որը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ