1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Իրանի առողջապահության պատասխանատուների հետ

ՀՀ առողջապահության փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Իրանի  
առողջապահության պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության նախարարի` տարբեր ոլորտներ համակարգող չորս տեղակալի հետ, որոնցից մեկը հանդիսանում է նաև սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար: Հանդիպում է կայացել նաև բժշկական սարքավորումների գծով նախարարի խորհրդականի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանրային առողջությանը, բուժքույրական գործին, առողջապահական համակարգի ֆինանսավորմանը, բժշկական ծառայությունների կազմակերպմանը և տրամադրմանը, դեղերի շրջանառությանը, դեղագործական արտադրանքի, բժշկական սարքավորումների գրանցմանն ու ներմուծմանը, մասնագետների փորձի և գիտելիքների փոխանակմանն առնչվող և այլ կարևոր հարցեր:

Արդյունքում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության զարգացման հետագա ուղղությունների և հեռանկարների շուրջ:

Հայկական պատվիրակությունն այցելել է Թեհրանի առաջատար դեղագործական գործարան և սրտաբանական կենտրոն: Հյուրերին ներկայացվել են կազմակերպությունների գործունեությունն ու դրական փորձը, ուսումնասիրվել են հետագայում Հայաստանում ներդնելու հնարավորությունները:

Այցի ընթացքում հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի իրանական կողմի ղեկավարի` ԻԻՀ միջազգային հարաբերությունները համակարգող նախարարի տեղակալի հետ ստորագրվել է հանդիպման արձանագրություն` որտեղ արծարծված են կողմերի պայմանավորվածությունները և հետագա համատեղ  գործունեության ժամանակացույցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]