Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելի բանակն ահաբեկչական գրոհից հետո շրջափակել Է Ռամալլահը

Իսրայելի բանակն ահաբեկչական գրոհից հետո շրջափակել Է Ռամալլահը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 13-ին Հորդանան գետի Արեւմտյան ափին հսկողության տակ Է վերցրել Ռամալլահ քաղաքի մուտքերն ու ելքերը այն բանից հետո, երբ այնտեղ թաքնվել Է իսրայելացիների վրա հարձակմանը մասնակցած ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել Է երկու եւ վիրվավորվել երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օտարերկրյա լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտնել Է Իսրայելի զինուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Ներկայում մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը»,- ասել Է նա: «Խոսքը Իսրայելի քաղաքացիական անձանց ու զինվորականների դեմ կատարված ահաբեկչական գրոհի մասին Է»,- հավելել Է նա: Զինծառայողները իսրայելացիների վրա կրակ բացած պաղեստինցու որոնման գործողություններ են սկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]