Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկու ՔԿՀ-ի կառուցումը կարող է լուծել դատապարտյալների պահման խնդիրները. Քրմոյան

Երկու ՔԿՀ-ի կառուցումը կարող է լուծել դատապարտյալների պահման խնդիրները. 
Քրմոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ խոշոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը Երևանում և ևս մեկի կառուցումը՝ Գորիսի ՔԿՀ-ին փոխարինելու համար, կլուծի դատապարտյալների պահման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դիտարկումներ է իրականացրել Նուբարաշենի, Գորիսի և Արթիկի ՔԿՀ-ներում:

«Լուսանկարներ են արվել տվյալ ՔԿՀ-ներում, որտեղ երևում են վատ պայմանները: Հիմնական լուսանկարներն արվել են 2017 թվականին: Գորիսի բուժմասն, օրինակ, արդեն իսկ վերանորոգվել է: Կառավարությունն այս տարի 280 մլն դրամ է հատկացրել ՔԿՀ-ում վերանորոգումների համար: Գարշահոտության հարցը Նուբարաշենում մասամբ լուծվել է և դեռ կլուծվի: Այս խնդրի վերջնական լուծումը նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն է»,- նշեց Քրմոյանը:

Նա ընդգծեց, որ մեծ ծավալով աշխատանքներ են կատարվել պահման պայմանները բարելավելու ուղղությամբ, բայց սակայն դրանք չի կարելի համեմատել միջազգային ստանդարտներ ունեցողների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]