Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու 
հսկայական ներուժ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները պահպանել և զարգացնել այն դինամիկան, որն ավելի վաղ դրվել է մեր հարաբերությունների հիմքում: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հրաշալի դինամիկա, որը արդյունք է տարիների աշխատանքի, որն օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ Հայաստանում գիտեն, թե Ռուսաստանը ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարկավոր է  պահպանել երկկողմ փոխգործակցության դինամիկան և խորացնել բոլոր այն ուղղություններով, որոնք առկա են և, միգուցե, բացել համագործակցության նոր ուղղություններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]