Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունը. Ջանջուղազյանն արձագանքեց ՊԵԿ նախագահին

Համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունը. 
Ջանջուղազյանն արձագանքեց ՊԵԿ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականի մարտի 31-ից կդադարեցվի Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ փոխարենը այդ գործառույթով վարչություն կգործի ֆինանսների նախարարության կազմում:

«Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: Այսօր գործում են տարատեսակ հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք վերածվել են պետական կառավարման ապարատին զուգահեռ պետական կառավարում իրականացնող կառույցների: Հիմա խնդիր է դրվել ֆինանսների մաքսիսում համախմբում իրականացնելու»,-ասաց Ջանջուղազյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:

Այս առնչությամբ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց նամակով պատասխանել են ու պարզաբանումներ են ներկայացրել: Նրա խոսքով՝ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու և անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:

«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու և պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,- ասաց Ջանջուղազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]