Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բելգիայում երեխաների ներկայությամբ ծխող վարորդներին մինչեւ հազար եվրո տուգանք Է սպառնում

Բելգիայում երեխաների ներկայությամբ ծխող վարորդներին մինչեւ հազար եվրո տուգանք Է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական Ֆլանդրիայի տարածաշրջանային խորհրդարանը հավանություն Է տվել այն օրինագծին, որի համաձայն փոխադրամիջոցում երեխաների ներկայությամբ ծխող ավտոմոբիլիստները եւ ուղեւորները կպատժվեն մինչեւ հազար եվրոյի չափ տուգանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը, օրինագիծը պատրաստած ֆլամանդացի քրիստոնյա դեմոկրատների խորհրդարանական խմբակցությունը (CD&V) հույս ունի, որ համանման օրինագծեր կընդունվեն թագավորության մյուս երկու տարածաշրջաններում՝ Վալոնիայում եւ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում: RTBF-ն նշել Է, որ մինչեւ 16 տարեկան անչափահասների ներկայությամբ ավտոմոբիլում ծխելու արգելքը տարածվում Է նաեւ Էլեկտրոնային սիգարետների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]