Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ստրասբուրգի հրաձիգը հայտարարել Է, թե վրեժ Է լուծում Սիրիայում իսլամիստների զոհվելու համար. BFM

Ստրասբուրգի հրաձիգը հայտարարել Է, թե վրեժ Է լուծում Սիրիայում իսլամիստների զոհվելու համար. BFM

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում ահաբեկչական գործողությունն իրականացրած անձը հայտարարել Է, թե վրեժ Է լուծում Սիրիայում արմատական իսլամիստների զոհվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է BFM հեռուստաալիքը վկայակոչելով տաքսու այն վարորդի ցուցմունքները, որն, իր խոսքով, ստիպված Է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այն թաղամաս, որտեղ նա մտադրվել Էր թաքնվել ոստիկանությունից:

«Վարորդը պնդում Է, որ Շեքաթն իրեն հայտարարել Է, թե Ստրասբուրգի կենտրոնում գնդակահարելով մարդկանց՝ ինքը վրեժ Էր լուծում իր «իսլամիստ եղբայրների» համար, որոնք զոհվել են Սիրիայում»,- վկայի խոսքը մեջբերել Է հեռուստաալիքը:

Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն Է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել երեք մարդ, 13 հոգի վիրավորվել Է: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:

Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը, Ստրասբուրգի հրաձիգը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար: Նա նշել Է, որ մի շարք խուզարկություններ են կատարվել այն վայրերում, ուր նա կարող Էր այցելել: Հանցագործի մերձավոր շրջապատից չորս մարդ Է վերցվել կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ