Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են արել ցուցարարներին հրաժարվել դեկտեմբերի 15-ի բողոքի ակցիաներից

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը կոչ Է անում «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն՝ ելույթ ունենալով C News հեռուստաալիքի եթերում:

«Ներկա փուլում մենք որոշում չենք ընդունել արգելել «դեղին բաճկոնների» ցույցերը, որոնք պետք Է տեղի ունենան շաբաթ օրը, բայց մենք կոչ ենք անում բողոքողներին՝ խելամիիտ գտնվել ու չանցկացնել ցույցեր»,- ասել Է Գրիվոն: «Ցասումն արտահայտվել Է, եւ այն լսել են: Էմանուել Մակրոնը պատասխանել Է դրան,- ընդգծել Է կառավարության ներկայացուցիչը:- Այժմ երկխոսության եւ կարծիքների փոխանակման ժամանակն Է»: «Ազգը Ստրասբուրգում տեղի ունեցած սարսափին կարող Է պատասխան տալ միայն իր միասնությամբ»,- հայտարարել Է նա:

Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն Է սարքել Ստրասբուրգի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել երկու մարդ, 14 հոգի վիրավորվել Է: Ոստիկանությանն առայժմ չի հաջողվել բռնել հրաձիգին: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ Է՝ Շերիֆ Շ. անունով: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ նա ձերբակալման Էր ենթակա սպանության հետ առնչության կասկածանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]