Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարեգին Բաղրամյանը բացառում է ՌԴ-ի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը

Գարեգին Բաղրամյանը բացառում է ՌԴ-ի կողմից Հայաստանին մատակարարվող գազի 
սակագնի բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը բացառում է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարեգին Բաղրամյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի հետ կապված քննարկում եղել է: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել, բանակցությունները շարունակվում են»,- նշեց Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։
«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, այնպես չէ, որ հունվարից գազ չենք ստանալու», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գազի վերջնական գինը  պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։ Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»: «Տրամադրվածությունը հիմնված է երկու կողմերի փոխշահավետ և բարեկամական հարաբերություների վրա», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]