Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խորհրդարանական ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն

Խորհրդարանական ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական 
չափանիշներին համաձայն. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններն իրականացվել են ժողովրդավարական չափանիշներին համաձայն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հաղորդագրությունում՝ ընդգծելով, որ դա նաև հաստատվել է ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների իշխանությունների կողմից:

Ըստ հաղորդագրության՝ ընտրություններին մասնակից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց քվեարկությամբ հաստատել են, որ ընդունում են էական քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել ապրիլ և մայիս ամիսներին`թավշյա հեղափոխության արդյունքում:

«Լեհաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ձգտելու է ակտիվացնել համագործակցությունը նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո ձևավորված ՀՀ նոր կառավարության հետ: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը լիահույս է, որ երկկողմ համագործակցությունը հնարավոր է առավել դինամիկ դարձնել քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտության ոլորտներում: Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի արդիականացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Լեհաստանի կառավարությունը ըմբռնում է հայ-լեհական համագործակցության ինտենսիվացման անհրաժեշտությունը ԵՄ-ում գործող իրավական չափանիշներին Հայաստանը մերձեցնելու գործընթացում:

Մեր կարծիքով, համագործակցության լավագույն մոդելը Լեհաստանի փորձագետների աջակցությունն է ՀՀ և ԵՄ օրենսդրությունների ներդաշնակեցման գործում: Հպարտությամբ վերահաստատում ենք, որ ԵՄ անդամ պետությունների շարքում Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է 2017թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /CEPA/: Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ցանկանում է սրտանց շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Հայաստանի արդի պատմության մեջ նոր էջ բացելու առթիվ: Հուսով ենք, որ առաջիկա քաղաքական և տնտեսական փոփոխությունները կնպաստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը և բարօրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]