Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիան պատրաստվում Է արհեստական «աստղային անձրեւ» առաջացնել

Ճապոնիան պատրաստվում Է արհեստական «աստղային անձրեւ» առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան պատրաստվում Է հունվարին արբանյակ արձակել՝ դրա միջոցով աշխարհում առաջին անգամ արհեստական «աստղային անձրեւ» առաջացնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտնել Է Տոկիոյի՝ այդ ժամանցային ծրագրում զբաղված ALE մասնավոր ընկերությունը:

Ինչպես ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, արբանյակը պլանավորվում Է ուղեծիր դուրս բերել Ճապոնիայի JAXA տիեզերական գործակալության «Էպսիլիոն-4» տանող հրթիռով, իսկ «աստղային անձրեւը» 2020 թվականի գարնանը կարող Է դիտել վեց միլիոն մարդ Հիրոսիմայի շրջակայքում՝ 200 կիլոմետր շառավղով: Արբանյակում կբեռնվի 400 մետաղական գնդիկ, որոնք մթնոլորտի խիտ շերտեր մտնելիս կայրվեն Երկրից 60 կիլոմետր բարձրության վրա եւ ասուպների տպավորություն կստեղծեն: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցում մեկ սանտիմետրը: Արբանյակն ինքը կգտնվի Երկրից 400 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]