Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ապարանում «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզչությունը խոչընդոտելու դեպի առթիվ հարուցվել է քրգործ

Ապարանում «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզչությունը խոչընդոտելու 
դեպի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել  քրեական գործ՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով  ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում:

Այդ ընթացքում նույն սուպերմարկետի աշխատակիցը, խոչընդոտելով ընտրությանը մասնակցող հիշյալ անձանց լիազորությունների իրականացմանը, պահանջել է նրանցից հեռանալ, ապա, մերժում ստանալով, վիճաբանել է պատգամավորության թեկնածուների հետ և վերցրել նրանցից մեկի հեռախոսը, ով այդ պահին տեսանկարահանում էր միջադեպը:

Միջադեպից հետո պատգամավորության թեկնածուներին աշխատակիցը հրավիրել է սուպերմարկետ և տևական ժամանակ պարզաբանումներից հետո վերադարձրել է հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]