Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը ներդնում է մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգը

Կառավարությունը ներդնում է մշակութային վայրեր այցելելու աշակերտական 
աբոնեմենտային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի 11 մլն 604 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ միջոցները կուղղվեն մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծմանն ու ներդրմանը:

«Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը կերաշխավորի դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար մրցակցային պայմաններում մրցակցելու էլ ավելի շատ այցելուների համար»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրի արդյունքում գալիք տարվա ընթացքում մշակութային օջախները կունենան 1 միլիոնով ավելի այցելուներ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեով հատկացրել է 400 մլն դրամ, որը արդյունքում հասնելու է մշակութային օջախներին:

Բացի այս, գործադիրը 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացնի ԿԳ և Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 միլիոնը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, իսկ 32 միլիոն 795 հազարը՝ «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]