Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Սոֆիայի տաճարում իրականացվել է հայկական խաչքարի օծման արարողություն: Այնուհետև խաչքարն իր տեղն է զբաղեցրել Ազգային արգելոցի գանձարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ խաչքարի օծման արարողությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության և Ազգային արգելոցի ղեկավարության կողմից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է 20-ից ավելի խաչքար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ