1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ Է արձանագրել. հարցում

Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ Է արձանագրել. հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել Է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել Է Realmeter ընկերությունը: Նախագահի աշխատանքը քննադատաբար Է գնահատում հարցվածների 46,9 տոկոսը:

Կորեայի Հանրապետության ղեկավարի վարկանիշի հերթական անկումը կապում են վերջին օրերի մի շարք վշտալի իրադարձությունների հետ: Խոսքը, մանավորապես, վերաբերում Է ճեպընթացի վթարին, ռազմական հետախուզության նախկին ղեկավարի ինքնասպանությանը, ինչպես նաեւ քաղաքական սկանդալներին:

Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 10-12-ին: Դրան մասնակցել Է երկրի 1,5 հազար բնակիչ: Արդյունքների անճշտությունը կազմում Է 2,5 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]