Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի առաջին տիկինը պատմել Է, թե ինչպես Է Դոնալդ Թրամփը որոշումներ ընդունում

ԱՄՆ-ի առաջին տիկինը պատմել Է, թե ինչպես Է Դոնալդ Թրամփը որոշումներ ընդունում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պատմել Է, թե միշտ չԷ, որ համաձայն Է լինում իր ամուսնու տոնին եւ նրան խորհուրդներ Է տալիս, բայց վերջին հաշվով նախագահ Դոնալդ Թրամփն ինքն Է որոշումներ ընդունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի, որ նորություններ նայելու ավելի շատ ժամանակ ունենայի, բայց ես զբաղված եմ իմ աշխատանքով: Բայց ես լավ գիտեմ, թե ինչ Է տեղի ունենում: Ես հետեւում եմ: Ես իմ ամուսնուն անկեղծ խորհուրդ եմ տալիս եւ հայտնում իմ կարծիքը: Երբեմ նա լսում Է, իսկ երբեմն Էլ՝ ոչ: Ես երբեմն չեմ համաձայնում նրա տոնին: Բայց վերջին հաշվով նա ինքն Է որոշումներ ընդունում, նա գիտե հետեւանքները, նա հասուն Է: Բայց նա մարտիկ Է: Նա ամեն օր պայքարում Է հանուն Ամերիկայի եւ ամերիկացի ժողովրդի»,- ասել Է Մելանյան Fox Nows հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա պատմել Է, թե իր ամունուն հայտարարել Է, որ նա կհաղթի, եթե կրկին որոշի մասնակցել նախագահական մրցարշավին: «Ես գիտեմ նրան, ես գիտեմ, թե նա ինչպես Է շփման մեջ մտնում մարդկանց հետ»,- հայտարարել Է ԱՄՆ-ի առաջին տիկինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]