Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է

21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ 
ավազակություն կատարելու համար. գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1997 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատներից մեկը և օդամղիչ ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել զգալի չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21-ամյա երիտասարդը  օդամղիչ ատրճանակի գործադրմամբ դեղատան աշխատակցի՝ դեղագործի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար, և բացելով դրամարկղի դարակը՝ հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am