Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Աստղ ծնվեց» ֆիլմն ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակի առաջատարն է անվանակարգերի թվով

«Աստղ ծնվեց» ֆիլմն ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակի առաջատարն է անվանակարգերի թվով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» ֆիլմն ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակի առաջատարն Է անվանակարգերի թվով: Հեղինակավոր պարգեւներին հավակնող կինոնկարների ցուցակը դեկտեմբերի 12-ին հրապարակվել Է այդ միավորման կայքում, որի մեջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսության մոտավորապես 165 հազար դերասաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աստղ ծնվեց» ֆիլմը, որը պատմում Է քանթրի-երաժշտի եւ երգչուհու սիրավեպի մասին, ներկայացված Է չորս անվանակարգում, այդ թվում գլխավորում՝ «Լավագույն դերասանական կազմ»: Քուպերը, որը նաեւ տղամարդու գլխավոր դերն Է խաղում կինոնկարում, հավակնում Է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան» մրցանակին: Դերասանուհիների համանման մրցանակի համար կպայքարի կնոջ գլխավոր դերակատար երգչուհի Lady Gaga-ն: Ամերիկացի Սեմ Էլիոթը նշվել Է երկրորդ պլանի դերասանների անվանակարգում:

Երեքական անվանակարգերում ներկայացված են ամերիկացի Սփայք Լիի «Սեւ կլանայինը» եւ հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմերը: «Սեւ կլանայինը», որը պատմում Է Կու-կլուս-կլան ռասիստական կազմակերպության դեմ թխամորթ ոստիկանի պայքարի մասին, հաղթանակի Է հավակնում «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Ֆիլմի դերակատարներ Ջոն Դեւիդ Վաշինգտոնը եւ Ադամ Դրայվերը կպայքարեն համապատասխանաբար գլխավոր եւ երկրորդ պլանի դերերը կատարած դերասանների պարգեւների համար: «Ֆավորիտուհին» ֆիլմի գլխավր դերակատարուհին՝ բրիտանուհի Օլիվիա Քոլմանը, նշված Է «Գեղավեստական ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Այդ ֆիլմում խաղացած բրիտանուհի Ռեյչել Վայսը եւ ամերիկուհի Էմմա Սթոունը պարգեւի են հավակնում երկրորդ պլանի դերասանուհիների համար անվանակարգում: ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակների դափնեկիրները կհայտարարվեն հունվարի 27-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]