Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի օդուժի Hawker Hunter կործանիչ է օվկիանոսն ընկել Հավայիի նահանգում. Associated Press

ԱՄՆ-ի օդուժի Hawker Hunter կործանիչ է օվկիանոսն ընկել Հավայիի նահանգում. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hawker Hunter կործանիչը, որը մասնակցում Էր ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման վարժանքներին, դեկտեմբերի 12-ին օվկիանոսն Է ընկել Հավայիի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Նրա տվյալներով՝ կործանիչը վարում Էր քաղաքացիական անձ, որն Ազգային գվարդիայի հետ կնքված պարտավորագրով մասնակցում Էր Sentry Aloha վարժանքներին: Ընդամենը դրանցում գործի են դրված շուրջ 800 մարդ եւ 30 ինքնաթիռ:

Hawker Hunter-ը օվկիանոսն Է ընկել Օահու կղզու շրջանում, որի վրա տեղավորված Է Հավայիի մայրաքաղաք Հոնոլուլուն: Աղետյալ ինքնաթիռի օդաչուին հաջողվել Է փրկել, նա հոսպիտալացված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]