Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում

Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է անպարտելի մնալ Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) 4-րդ տուրում Մելքումյանի հակառակորդը Անգլիայի ներկայացուցիչն էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ Մելքումյանը կես միավորով է հետ մնում առաջատարից, որոնք ունեն 4-ական միավոր:

Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]