Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանի կենտրոնում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երևանի կենտրոնում կկատարվեն երթևեկության կազմակերպման 
փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախը արգելված էր):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]