Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա

Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում 
հաստատել դիկտատուրա

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին մեղադրել է իրեն տապալելու և սպանելու ծրագրեր մշակելու մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Մադուրոն նշել է Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Պարոն Բոլթոնը նշանակվել է պետական հեղաշրջում կազմակերպելու, Նիկոլաս Մադուրոյի սպանությունը և անցումային կառավարություն ստեղծելու ծրագրի պատասխանատու»,- ասել է Մադուրոն: Նրա կարծիքով՝ այդ նպատակների իրականացման նպատակով Բոլթոնը կապ է պահպանում վենեսուելացի ծայրահեղ աջերի հետ, ինչպես նաև «Կոլումբիան վերածել է այդ հիմար և ատելությամբ լի օպերացիաների իրականացման բազայի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]