Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ. Ալան Դանքն

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր 
կառավարության և խորհրդարանի հետ. Ալան Դանքն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի՝ 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հայտարարել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը:  

«ՄԹ կառավարությունն ուրախ է, որ, որպես միջազգային կոնսորցիումի անդամ, սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։ Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»,- ընդգծել է Ալան Դանքնը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ