1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար

Հայաստանի մարզիկները նախկինի նման Ռուսաստանում կունենան լեգեոնականի 
կարգավիճակ. ՌԴ սպորտի նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ:

«Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի մարզիկների վրա: ՌԴ-ն և Բելառուսն ունեն դաշնակցային պայմանագիր, որտեղ այլ իրավական հիմքեր և որոշումներ կան»,- ասել է Կոլոբկովը: 

Եվրասիական տնտեսական միության դատարանն անընդունելի է համարել Միության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող մարզիկների կողմից ազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական միության դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել  է ԵԱՏՄ անդամ երկրների սպորտային ակումբներում աշխատող մարզիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետը կիրառելու վերաբերյալ վճիռ:

ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ երկրները իրենց օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար չեն դնում և չեն կիրառում սահմանափակումներ  Միության անդամ երկրների աշխատուժի նկատմամբ: Բացառություն են կազմում սահմանափակումները, որոնք դրվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար:

Դատարանը եկել է եզրահանգման, որ Միության անդամ երկրների կողմից պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետի չկիրառումը հանդիսանում է խոչընդոտ, որը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի միասնական շուկա ձևավորելու նպատակին:

Բացի այդ, ԵԱՏՄ դատարանի կարծիքով՝ ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկել սահմանված կարգով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]