Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել, բայց ընտրությունների վերջնական արդյունքներում մեծ փոփոխություն չի ակնկալում

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել, բայց ընտրությունների վերջնական 
արդյունքներում մեծ փոփոխություն չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է պահանջել, սակայն չի կարծում, որ դա մեծ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Էնֆիաջյանը:

«Ես հասկանում եմ, որ ընտրությունների ընդհանուր արդյունքի հետ կապված որևէ տարբերություն և ազդեցություն չի ունենա վերահաշվարկը, բայց սա զուտ անձնական իմ հարցն է, որովհետև կուսակցությունը թեկնածուներ է ներկայացնում, և կուսակցության ձայները հավաքելուց հետո բոլորին նաև հետաքրքիր է, թե թեկնածուները ինչպիսի ռեյտինգով են հանդես գալիս: Արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են»,- ասաց Էնֆիաջյանը:

Նրա կարծիքով` ստեղծված խնդիրը զուտ տեխնիկական է:

«Չեմ ուզում հավատալ, որ միտումնավոր կարող է արված լինել»,- նկատեց Էնֆիաջյանը:

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ վերահաշվարկներ են իրականացվում նաև այլ տեղամասերում, որովհետև վստահ է, որ իր ստացած ձայներն էականորեն ավելին են արձանագրվածից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշեցին, որ իրենք վերահաշվարկի 13 դիմում են ստացել, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովները նաև սեփական նախաձեռնությամբ են անցկացնում վերահաշվարկի աշխատանքներ:

«Թիվ 8, թիվ 9, թիվ 16, թիվ 21, թիվ 23, թիվ 34, թիվ 35, թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 13 դիմում, որոնցից 12-ը ներկայացվել էին կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, մեկը թեկնածուի կողմից»,- ասաց ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ վերահաշվարկի աշխատանքների ավարտից հետո իրենց դրանց վերաբերյալ կտրամադրեն ամփոփ տեղեկատվություն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]