1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց պարոն Կուբերային նոյեմբերին խորհրդարանի վերին պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այս կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների և մշակութային կապերի բարձր մակարդակը։ Մտքեր փոխանակվեցին առաջիկայում ծրագրովող բարձրաստիճան փոխայցելությունների շուրջ։

Այնուհետև դեսպանը ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց միջազգային դիտորդների բարձր գնահատականին արժանացած դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սենատի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի արմատական փոփոխությունների ընթացքին։

Դեսպանը վերին պալատի նորընտիր նախագահին հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը, նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորեցին հայ-չեխական տնտեսական գործակցության ներուժի արդյունավետ օգտագործումը։ Հայ դիվանագետը գոհունակությամբ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով՝ հասնելով 53.6 մլն ԱՄՆ դոլարի։ Նշվեց, որ առևտրի աճին են նպաստում նաև Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Պարոն Կուբերան խնդրեց մատնանշել ՀՀ տնտեսության այն ոլորտներն, ուր չեխ գործարարները կարող են ներդրումներ կատարել՝ վերջիններին հորդորելու նպատակով։

Զրույցի ավարտին դեսպանը տեղեկություններ ներկայացրեց Չեխիայում բնակվող հայ համայնքի մասին, որի բազում ներկայացուցիչներ կարողացել են կարճ ժամանակում հաջողություններ արձանագրել այդ հյուրընկալ երկրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]