Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մեջլիսում վիճաբանություն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Լավ» կուսակցության ներկայացուցիչների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վիճաբանությանը մասնակցել են նաև ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդահանրապետական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ:

Վիճաբանության պատճառը եղել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Մեհմեդ Մուշի ընդդիմությանն ուղղված մեղադրանքը: Մուշը ընդդիմադիրներին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված  Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) oժանդակելու մեջ:

Մուշը մեղադրանքները, մասնավորապես, ուղղել է «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին և Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Վիճաբանության ժամանակ կողմերը քաշքշել են միմյանց, և Մեջլիսի նախագահը ստիպված է եղել դադարեցնել նիստը:

Վիճաբանությունը շարունակվել է նաև ժամեր անց վերսկսված նիստի ժամանակ:


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]