Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Նախատեսված է ՀՀ կառավարության նիստը: Այն կվարի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  

Ի՞նչ խախտումներ են գրանցել քրեակատարողական հիմնարկներում: Հրավիրված մամուլի ասուլիսում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, Արդարադատության նախարարության ներկայացուցիչները կանդրադառնան թեմային:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում կկայանա ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ  ՀՔԾ-ի միջնորդության քննությունը:

Լրագրողների հետ կհանդիպեն «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ՝  Տիգրան Հովհաննիսյանը և մի խումբ ավտոներկրողներ: Նրանք կբարձրաձայնեն ավտոներկրելու գործընթացի հետ կապված խնդիրները:

Հայկական  բարեգործական  ընդհանուր միությունում կանցկացվի մրցանակաբաշխություն: Կամփոփվեն «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների արդյունքները:

Դեկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում պրեմիերա է: Էկրաններին կներկայացվի առաջին մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմը՝ «Ձյունանուշ»-ը: Հրավիրված մամուլի ասուլիսում ռեժիսորը, դերասանները կներկայացնեն մանրամասներ ֆիլմի վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]