Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան կպաշտպանի հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը

Գերմանիան կպաշտպանի հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ իր երկիրը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կպաշտպանի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք իրերն իրենց անուններով ենք կոչում, ապա մենք հանդես կգանք պատժամիջոցները երկարաձգելու օգտին»,- ասել Է Մերկելը Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում: Նա անհանգստություն Է հայտնել Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ եւ հայտարարել, որ Գերմանիան «չի ընդունում փաստական պահանջները Ազովի ծովում»: Կանցլերի ելույթը հեռարձակվել Է Բունդեսթագի կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը հայտարարել Է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը պետք Է մտածեն Սեւ ծովում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]