Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը մրցանակների արժանացրեց իր աջակիցներին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը մրցանակների արժանացրեց իր 
աջակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը դեկտեմբերի 12-ին մրցանակներ հանձնեց այն մարդկանց, որոնք իրենց աջակցությունն են բերում հաստատության գործունեության հանրահռչակման գործում: Արդյունքում տուն-թանգարանը պարբերաբար հանդես է գալիս նոր նախագծերով և ծրագրերով:

«Այսօրվա միջոցառումը թանգարանի շնորհակալությունն է այն բոլոր մարդկանց, այն այցելուներին, ովքեր տարվա ընթացքում մեզ հետ համագործակցել են և իրենց գործունեությամբ նպաստել տուն-թանգարանի զարգացմանը: Երրորդ տարին է, որ տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի նախաձեռնությամբ իրականացվում է մրցանակաբաշխությունը: Կարծում եմ, որ մեր միջոցառումների շարքում այն հաջողվածներից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` աշխարհում մարդկությունն ուշադրության պակաս ունի, և իրենք ցանկանում են այցելուներին փոքր ուշադրության արժանացնել, դրանով իսկ նրանց  կապել թանգարանին, ավելացնել բարեկամների թիվը:

«Թանգարանն ունի հիսուն տարվա պատմություն:  2012 թվականից, երբ տուն-թանգարանը, հագեցած տեխնոլոգիաներով նոր և մշտական ցուցադրությամբ, կրթական ծրագրերով, վերամտավ մշակութային կյանք, այն սկսեց  սեր վայելել  տարբեր տարիքի մարդկանց շրջանում: Եթե մինչ այդ, մեր հիմնական թիրախը դպրոցականներն էին, ապա այսօր մենք այստեղ տեսնում ենք նաև ընտանիքների, ավագ սերնդի ներկայացուցիչների»,-ընդգծեց տնօրենը:

Անդրադառնալով մրցանակակիրների ընտրությանը` Օթարյանը շեշտեց, որ  տուն-թանգարանի հանրահռչակման բաժինը տարվա ընթացքում  իր ուշադրության կենտրոնում է պահում ակտիվ աշակերտներին, դպրոցները, և  մեծ դժվարությամբ է կատարվում ընտրությունը, քանի որ նրանց  ցանկը մեծ է:

Մրցանակների արժանացան Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի, Արարատի մարզի Արմաշ համայնքի Մ. Օրմանյանի անվան միջնակարգ, Երևանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցները, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, «Բու» նախադպրոցական ակադեմիան:

Լավագույն աշակերտ անվանակարգում  Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի սան Վիգեն Եթումյանն է, որը տուն-թանգարան այցով ոգևորված պատրաստել էր «Ալմաստ» օպերայի բեմադրության  մանրակերտը:

Լավագույն ուսուցիչ ճանաչվեցին Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Սաթիկ Մարգարյանը և Ա. Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանը, լավագույն դասախոս՝ ճանաչվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Աննա Մինասյանը:

Մրցանակներ հանձնվեցին նաև «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրին, Հանրային հեռուստաընկերության «Արվեստը և իրականությունը» հաղորդաշարին՝ Ա. Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության, ինչպես նաև տուն-թանգարանի  գործունեության հանրայնացմանը մեծապես նպաստելու համար:

Գեղեցիկ մրցանակի` երաժշտի շարժ-արձանիկի հեղինակը Կարապետ Կավաֆյանն է։

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am