1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն մտադիր չԷ փոփոխություններ մտցնել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրում. Մերկել

ԵՄ-ն մտադիր չԷ փոփոխություններ մտցնել Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ ձեռք բերված համաձայնագրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին:

«Վաղը մենք քննարկելու ենք Brexit-ի թեման, կլսենք Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի զեկույցը,- ասել Է նա:- Մենք չենք պատրաստվում վերստին փոխել համաձայնագիրը, դա ԵՄ-ի 27 երկրների միասնական դիրքորոշումն Է»:

Մերկելի խոսքով՝ Գերմանիան հանդես Է գալիս հանրակցությունից թագավորության կանոնակարգված դուրս գալու օգտին: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել Է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն Է:

«Մենք հասել ենք համաձայնության… Այդ գործարքը հնարավոր լավագույնն Է ու միակ հնարավորը»,- ասել Է նա եւ հավելել, որ հնարավորություն կա հավելյալ բացատրությունների ու մեկնաբանությունների, բայց առանց միությունից երկրի անջատվելու վերաբերյալ համաձայնագրի վերանայման: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 10-ին չեղարկել Է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին:

Տեղի դիտորդների գնահատումների համաձայն՝ Մեյի կառավարությունը պարտություն Էր կրելու քվեարկության անցկացման դեպքում, քանի որ իշխող Պահպանողական կուսակցության եվրասկեպտիկների թեւը, ինչպես նաեւ հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունից թորիներին պաշտանող պատգամավորները կտրուկ դեմ են Brexit-ի վերաբերյալ նախարարների կաբինետի պատրաստած գործարքին: Ի պատասխան գործարկվել Է Մեյի նկատմամբ վստահության հարցի շուրջ քվեարկության ընթացակարգը: Քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 12-ին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: Մեծ Բրիտանիայի վարչապետին վստահության շուրջ քվեարկությանը պետք Է մասնակցեն 315 պահպանողական պատգամավորներ:

Մեյը հայտարարել Է, որ ընդունում Է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերների մարտահրավերը եւ մինչեւ վերջ պայքարելու Է իրեն կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելու փորձերի դեմ: Նա հավելել Է, որ իր պաշտոնաթողությունը կարող Է ձգձգել կամ նույնիսկ չեղարկել Brexit-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]